«Ժամանակի» տեղեկություններով՝ վերջին շրջանում բավականին լարվել են Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ փոխվարչապետ, Տեղական ինքնակառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հարաբերությունները:

Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Ավելի շատ Ա. Գեւորգյանն է դժգոհում Հ. Աբրահամյանի մարզային այցերից ու այնտեղ արած հայտարարություններից: Տարածքային կառավարման նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ա. Գեւորգյանը դժգոհել է հատկապես այն հանգամանքից, որ Հ. Աբրահամյանը մտնում է իր լիազորությունների մեջ եւ իր հաշվին «լավամարդ» դուրս գալիս համայնքապետերի մոտ»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):