Հայաստանում բնակվող եզդիների 50 տոկոսն արդեն հասցրել է մշտական բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում ու եվրոպական երկրներում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:
«Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ եզդիները հայերի հետ հավասար հեռանում են.
«Հեռանում են աշխատանք չունենալու, թանկացումների պատճառով: Ինչպե՞ս են հայերը գնում, այնպես էլ իրենք: Արտագաղթը եզդիների մոտ չի դադարում: Հիմնականում գնում են Ռուսաստանի Դաշնություն, բայց լինում է նաեւ, որ գնում են Ֆրանսիա, Գերմանիա»: Եզդիների միության նախագահը զարմացած է այն բանից, որ ազգային վիճակագրական ծառայությունը ստում է՝ ներկայացնելով արտագաղթած մարդկանց թվերը։ «Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Եզդիները համարյա 50 տոկոսով պակասել են, դա հաստատ եմ ասում, դա իրական թիվ է»,- մեջբերում է «Ժողովուրդը»: