«Բոլորովին վերջերս ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով եղել Է Սյունիքի մարզում։ Նախարարը և նրան ուղեկցող Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը այցելել են այս տարածաշրջանում գտնվող նորակառույց սպանդանոց, որն իր արդիական տեխնոլոգիաներով առայժմ եզակի է հանրապետությունում։

Նշենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով սպանդանոցի գումարների մեծ մասը տվել են իրանցիները, այսինքն՝ սպանդանոցը կառուցվել Է հենց նրանց ներդրումներով։

Իրանցիները նաև խնդիր են դրել հայկական կողմի առջև, որ սպանդանոցը պետք Է «օծի» մոլլան։ Նորանշանակ մարզպետի հայրն Էլ՝ օլիգարխի համարում ունեցող Մաքսիմ Հակոբյանը, չի գլացել և Իրանից մոլլա Է բերել տվել, որն Էլ օծել Է սպանդանոցը»,– գրում է թերթը։