«Հրապարակը» գրում է. «Սեպտեմբերի 2-ին արտակարգ դեպք Է տեղի ունեցել Լոռու մարզում։ 74– ամյա Յու. Թամազյանը խանդի հողի վրա վիճաբանել Է կնոջ՝ Զեմֆիրա Մացակյանի հետ, կացնով մի քանի հարված հասցրել վերջինիս պարանոցին, կրծքավանդակին ու մեջքին, ապա՝ վիճաբանությանը միջամտած հարսին ու դիմել փախուստի։ Դեպքը տեղի Է ունեցել Վանաձորի Բազում թաղամասի նրանց բնակարանում, կեսգիշերին մոտ։ «Խանդոտ» ծերունուն հայտնաբերել են երեկ, ժամը 20:00-ի սահմաններում՝ Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկի բակում, սակայն, մինչ ոստիկանների կողմից հայտնաբերվելը, տղամարդը հասցրել Է նույն կացնով մի քանի տեղից կտրել երակները։
Կացնահարված կինն ու հարսը տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղից թերթի թղթակցին հայտնել են, որ տուժած երկու կանայք գիշերը վիրահատվել են և արդեն գտնվում են հիվանդասենյակում, սակայն երկուսի վիճակն էլ ծանր Է։ Նշենք, որ առավել շատ հարվածներ Է ստացել կինը։ Այլ մանրամասներ հիվանդանոցից չհաղորդեցին։ Ըստ Վանաձորում շրջանառվող տեղեկությունների, 74-ամյա ծերունին հոգեկան խնդիրներ Է ունեցել, սակայն հոգենյարդաբանական դիսպանսերում գրանցված չի եղել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կնոջն ու հարսին կացնահարած վանաձորցուն գտել են
