Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի Միացյալ Նահանգների դաշնակից եւ գործընկեր երկրների ղեկավարների հետ կքննարկի Ուկրաինային աջակցելու եւ Ռուսաստանի զինված ներխուժմանը հակազդելու միջոցառումները։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Նախագահը պաշտպանված կապով տեսազանգ կանցկացնի «դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ Ուկրաինային աջակցության շարունակականությունը եւ մեր սերտ համակարգման շրջանակներում Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ջանքերը» քննարկելու համար, ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ զրույցը կանցկացվի մամուլի համար փակ ռեժիմով: