«Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթն է եղել վերջնակետը, որն ինձ ստիպել է դուրս գալ փողոց ու դիմել այս ակցիային»,- Ազատության հրապարակում, լրագրողների հետ զրույցում, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: «Ես չեմ կարող հանգիստ լինել, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ՝ այո՛, կարող էինք կանխել պատերազմը, կանգնեցնել ավելի վաղ, բայց ունենալու էինք նույն արդյունքը՝ բացառությամբ զոհերի: Ո՞նց կարելի է նման բան ասել»,- նշեց նա՝ շարունակելով. «Իշխանափոխություն պետք է իրականացվի, որ հասնենք մեր գլխավոր նպատակին՝ հայրենիքի անվտանգությանը»:
Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանն անժամկետ բողոքի ակցիա է սկսել Ազատության հրապարակում: