ԱՄՆ ֆինանսների նախարարը չի մասնակցի G20-ի միջոցառումներին, որոնց մասնակցում է Ռուսաստանը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Ջո Բայդենը հասկացրել է, որ մենք չպետք է գործենք սովորականի պես։ Նա մտահոգություն է հայտնել G20-ին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ։ ԱՄՆ ֆինանսների նախարարը ևս հստակ նշել է, որ չի ծրագրում մասնակցել ռուսների մասնակցությամբ որևէ հանդիպման»,- ասել է Փսակին: