Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրում, փոխանցում է РИА Новости-ն: Պեսկովը նշել է, որ Փաշինյանն այսօր կհանդիպի Պուտինի հետ։ «Ինտենսիվ շփումներ են նախատեսված Ռուսաստանի կառավարության մակարդակով: Այնտեղ էլ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի»,- հավելել է նա։