ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն իր միակ պաշտոնական այցը կատարել է ոչ թե վարչապետի համար նախատեսված պետական, այլ Aircompany Armenia մասնավոր ավիաընկերության օդանավով։ Սա իր մեջ շատ մեծ խորհուրդ ունի։ Նիկոլ Փաշինյանը կործանել է Հայաստանի Հանրապետությունը։ Իր այս քայլով նա ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետություն այլևս գոյություն չունի։ Դրանից մնացել է իր վիճակին շատ բնորոշ, վիզը ծուռ, խեղճացած մի ժողովուրդ, որը սրա-նրա հույսին կարողանում է մի կերպ պահել իր գոյությունը։
Այս աղետին քիչ է մնացել։ Մենք կվռնդենք այս թյուրիմացությանը մեր հանրային կյանքից և կկառուցենք հայ ժողովրդին արժանի պետություն»։