ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները մերժել է ռուս խորհրդականների պատվիրակության հետ հանդիպման առաջարկը: Այս մասին հաղորդում է CNN գործակալությունը:
Դանության խորհուրդի անդամները ավելի վաղ ամերիկացի սենատորներին առաջարկել էին քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը: Դաշնության խորհուրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի` Սենատի մեծամասնություն կազմող ղեկավար Հարի Ռիդին ուղղված դիմումի մեջ նշվում է, որ Սիրաիայում իրավիճակը կարգավորելու համար ոչ բոլոր դիվանագիտական ուղիներն են օգտագործված: Մատվիենկոն կոչ է արել անել բոլոր հնարավորինը, որպեսզի Սիրիայում ողբերգական իրադարձությունները չվերածվեն լայնամասշտաբ տարածաշրջանային աղետի:
Ավելի ուշ ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ արդեն մոտակա ժամանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես կգա ժողովրդի առջև և կբացատրի, թե ինչու է Սիրիայում անհրաժեշտ ռազմական գործողություններ:
«Ես կասկած չունեմ, որ նախագահը դա կանի»,- հայտարարել էր Քերին Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեում` պատասխանելով օրենսդիրների հարցերին: