Պեկինը դժվար թե հաջորդ ամիս մասնակցի ԱՄՆ-ի համանախագահությամբ կայանալիք COVID-19-ի հարցով գլոբալ գագաթնաժողովին՝ վիրուսի կոշտ զսպման համար քննադատության ենթարկվելու մտավախության պատճառով, հայտնում է South China Morning Post-ը:

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինն ապրիլի 19-ին ասել էր, որ Պեկինը տեղյակ է միջոցառման մասին եւ «ողջունում է միջազգային համերաշխության եւ COVID-19-ին գիտության վրա հիմնված արձագանքի խթանմանն ուղղված բոլոր ջանքերը»։ Սակայն իշխանությունները միջոցառմանը մասնակցության մտադրության մասին չեն հայտնել:


Սպիտակ տունը ապրիլի 18-ին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհամախագահի մայիսի 12-ին նախատեսված վիրտուալ գագաթնաժողովը։