Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը մերժել է Զատիկի առիթով զինադադար հաստատելու առաջարկը։ Այս մասին նա հայտնել է իր տեսաուղերձում:

«Ցավոք, Ռուսաստանը մերժեց զինադադար հաստատելու առաջարկը։
Սա շատ լավ ցույց է տալիս, թե իրականում ինչպես են այս պետության ղեկավարները վերաբերվում քրիստոնեական հավատքին՝ ամենաուրախ ու կարևոր տոներից մեկին։

 

Բայց մենք շարունակում ենք հուսալ՝ հույս խաղաղության, հույս, որ կյանքը կհաղթի մահին»,֊մասնավորապես ասել է Զելենսկին: