Մարդուն բռնացնում են ստի և հաճախորդացման վրա, կոնկրետ փաստերով, տեսագրություններով, ու ինքը ի՞նչ պատասխանի. Ասումա՝ բա հոկտեմբերի 27, մարտի 1, Պապլավոկ, Քոչարյանի տղաները, թոռները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հասկանո՞ւմ եք, մարդն ի՞նչ կարգի ոչնչացած պիտի լինի, որ իր կլասիկ քաղաքական պոռնկության փաստը փորձի շեղել հայտնի ու վաղուց արդեն ծեծված, հերքված մեղադրանքներով:
Միակ հարցը, որը չի պարզաբանվել թերևս թոռների հարցն է, և կարծում եմ, որ այստեղ կա պարզաբանման կարիք:
Իմ ծնողների 6 թոռներից, միայն 2-ի ծնունդն է եղել դրսում, և միայն մեկինը ԱՄՆ-ում, հետևաբար 6ից միայն մեկն է, ով ՀՀ քաղաքացիությունից բացի ունի նաև այլ քաղաքացիություն:
Իմ երեխաների դրսում ծնվելը բացառապես իմ և կնոջս որոշումն է, որն ունի մեր անձնական պատճառները և նպատակը բացարձակապես այլ քաղաքացիություն ունենալը չէ: 2014ին, երբ տղաս ծնվեց, ես առաջինը դիմել եմ ՀՀ հյուպատոսություն անձնագիր ստանալու նպատակով և ստացել՝ դեռևս լինելով այնտեղ: Ինձ համար սկզբունքային էր, որ երեխաս Հայաստան մուտք գործի ՀՀ անձնագրով, որպես ՀՀ քաղաքացի, որ որևէ մեկի մտքով անգամ չանցնի, որ դրսում ծնվելու նպատակը հետագայում բանակից խուսափելը կարող էր լինել: Հայրենասիրությունը ծննդավայրով չի չափվում, այլ մարդու շատ-շատ այլ քայլերով:
Հույս ունենանք, որ հատուկ հանձնարարություններ կատարող այդ անձնավորությունը կդառնա մի ուրույն օրինակ, թե ինչպիսին չպիտի լինի քաղաքական գործիչը և տղամարդն ընդհանրապես»։