Արցախը Ադրբեջանի կազմում երբևիցե չպետք է լինի և չի լինելու: Այս մասին ասաց ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը` անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Ինչ մտահոգություն ունի ժողովուրդը, նույնությամբ և ես: Պետք է ամեն ինչ անենք այս իրավիճանից դուրս գալու համար: Վտանգը միշտ էլ կա, ամեն ինչ պետք է անել, որպեսզի նման զարգացումներ չլինեն: Արցախը Ադրբեջանի կազմում երբևիցե չպետք է լինի և չի լինելու: Դրանք իշխանությունների հայտարարություններն են, բայց ժողովուրդը կո՞ղմ է, կարծում եմ՝ ժողովուրդն է վերջնական դրա պատասխանը տալու: Ամեն ինչ պետք է անենք, որ նման փաստաթուղթ չլինի: Չեմ կարող ասել՝ ինչու չի կանխվել, բայց, որ հնարավորություններ կար կանգնեցնելու այն ժամկետներում, որոնք նշվել են, դա կար, և պետք էր կանգնեցնել: Դա կարելի է նաև սխալ անվանել: Մենք չէինք գտնվի այս վիճակում, բանակը կլիներ ամբողջական և ի վիճակի կլիներ այսօր դիմակայելու, զինված դիմադրություն կազմակերպելու: Մեր պահանջների թեկուզ թեթևակի իջեցումը կարող է կործանարար լինել հայ ազգի համար: Ամբողջական չեմ տիրապետում, չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ այսօր էլ ի վիճակի է խնդիրներ կատարելու»,- ասաց նա: