«Ճիշտ չէ էդ տեղեկությունը»,- այսօր՝ ջահերով երթի ժամանակ, անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք ճիշտ է, որ Ծիծեռնակաբերդի ճանապարհը փակելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի առջև, ասաց ՀՅԴ-ական, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Մեր քաղաքացիներն էս օրերին շատ են դիմել, թե՝ եկե՛ք փակենք և թույլ չտանք իր մուտքը»,- նշեց նա։
«Ինքը թող իմանա, եթե ես հենց հիմա որոշում կայացնեի՝ ինքը չէր մտնելու Ծիծեռնակաբերդ, բայց էսօր էդ օրը չի, էս օրը խորհուրդ ունի»,- հայտարարեց Սաղաթելյանը։