Մինչ կառավարության նիստի մեկնարկը ուշագրավ դեպք գրանցվեց կառավարության շենքի առաջ:
Շենքի մոտ հավաքված ցուցարարները բարձր բղավում էին՝ ուշադրություն գրավելու համար, սակայն նրանցից մեկին ի պատասխան ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանն ասաց. «Ի՞նչ ես գոռում, այ ոչխար»:
Նշենք, որ այսօր կառավարության նիստին շտապող պաշտոնյանները հիմնականում խուսափեցին մեկնաբանել Մաքսային միությանն անդամագրվելու մասին լրագրողների հարցերին: