«Հայրենիք» կուսակցության անդամների «սամոկատներով» երթ են իրականացրել Երեւանի կենտրոնական բողոքներով:
Երթից առաջ կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը հայտարարեց. «Այսօր ժամը 18։00-ին եկեք Ազատության հրապարակ. Մենք Ազատության հրապարակում ենք այսօր, Ազատության հրապարակում ենք լինելու վաղը։ Մենք Ազատության հրապարակում ենք լինելու այնքան, ինչքան պահանջվի Հայաստանի ու Արցախի անվտանգության համար։
Սիրելի հայրենակից, միասին մեր ուժն անկասելի է, արի Ազատության հրապարակ՝ հանուն Արցախի, Հայաստանի անվտանգության։ Արի Ազատության հրապարակ՝ հանուն մեր ընտանիքների։
Պետք է կանգնեցնել պարտությունների անիվը։ Սիրելի քաղաքացի, միասին մենք անպարտելի ենք»,-երթի մեկնարկին հայտարարեց կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էր, որ Երեւանում՝ Արաբկիր վարչական շրջանում դաշնակցական երիտասարդները փողոց էին փակել՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Միացում, պայքար, հաղթանակ»։
Ընդդիմությունը հայտարարել է պայքարի երկրորդ փուլի մասին: Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօր առավոտյան Իջեւանից երթով գալիս են Երեւան: Բացի այդ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմնակիցները երեւանի փողոցնորում իրազեկման ակցիա են իրականացնում «սամոկատներով» եւ Հայաստանի դրոշներով: