«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 26-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 27-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Եղեգնաձոր քաղաքի` Սպանդարյան, Խանջյան, Խաչատրյան, Լևոնյան, Ավագյան, Իսակովի, Չարենցի, Բաղդասարյան, Մշեցու փողոցների, Կամոյի 1-40 համարների,


Գլաձոր, Արտաբույնք, Շատին համայնքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: