Ոստիկանությունն այսօր մեր երիտասարդների գրեթե բոլոր խմբերի նկատմամբ բիրտ ուժ կիրառեց, ձերբակալվեցին ընդդիմադիր մի քանի ակտիվիստներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերում այսօրվա իրադարձությունները ներկայացնելիս ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը։
«Ուզում եմ զգուշացնել բոլորին՝ ուժ կիրառելով արդյունքի չեք հասնելու: Խնդրում եմ՝ բոլորդ մնացել օրինականության, օրենքի սահմաններում։ Հավատացեք, այս իշխանության օրերը հաշվված են, և բոլորը պատասխան են տալու օրենքի առաջ»,-ասաց նա։
Ուղիղ եթերին կից նա հրապարակել է այս գրառումը.
«Հայաստանը ոտքի է կանգնում:
Որևէ բիրտ ուժ չի կարող կասեցնել քաղաքացու կամքը:
Զգուշացնում եմ, որ այսօր ապօրինի գործողություն կատարողը՝ վաղը պատասխան է տալու օրենքի առաջ:
Եկեք Ազատության հրապարակ:
Ժամը 19:00-ին սկսում ենք մեր այսօրվա երթը»։