Ոչ ոք չի ուզում, որ երրորդ համաշխարհային պատերազմի սկսվի, եւ Չինաստանը աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

«Ոչ ոք չի ցանկանում, որ երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի։ Մենք հուսով ենք, որ համապատասխան կողմերը կկարողանան սառնասրտություն եւ զսպվածություն ցուցաբերել, կանխել լարվածության աճը, հնարավորինս շուտ հասնել խաղաղության եւ խուսափել Եվրոպայի ու աշխարհի համար ծախսերի ավելացումից։


Ներկա պայմաններում բոլոր կողմերը պետք է առաջին հերթին երկխոսություն ու բանակցություններ վարեն՝ հակամարտությունների ընդլայնումն ու երկարաձգումը կանխելու համար։ Միեւնույն ժամանակ, մենք պետք է մտածենք, թե ինչու Եվրոպան «սառը պատերազմի» ավարտից ավելի քան 30 տարի անց կրկին ներքաշվեց աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ, եւ այն մասին, թե ինչպես կառուցել հավասարակշռված, արդյունավետ եւ կայուն եվրոպական անվտանգության ճարտարապետություն եւ ինչպես ամրապնդել անվտանգության կառավարման գլոբալ համակարգը»,- ասել է դիվանագետը։