Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի (ՉԺԱԲ) մարտական հրամանատարության Արեւելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ, ավագ գնդապետ Շի Ին չորեքշաբթի բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ Թայվանի նեղուցով ամերիկյան ականակրի անցնելու հետ կապված։ Այս մասին նշվել է չորեքշաբթի հրապարակված հաղորդագրությունում։

«Ամերիկյան կողմը բազմիցս նմանատիպ սադրանքներ է իրականացրել, սխալ ազդանշաններ ուղարկել Թայվանի անկախության համար հանդես եկող ուժերին եւ միտումնավոր խախտել խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում։ Մենք այս առնչությամբ վճռական բողոք ենք հայտնում»,- նշվել է հաղորդագրությունում։


Շի Ին նշել է, որ ՉԺԱԲ-ի ուժերը ամերիկյան ականակրին ուղեկցել են նեղուցով նրա անցնելու ամբողջ ընթացքում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԱՄՆ ՌԾՈւ 7-րդ նավատորմի հրամանատարությունը, հրթիռակիր «Սեմփսոն» նավը երեքշաբթի անցել էր Թայվանի նեղուցով։ Ինչպես նշվել է նավատորմի հայտարարությունում, նավի գործողությունները համապատասխանել են միջազգային իրավունքին։