Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նյարդային է արձագանքել Մադրիդի «Ռեալի» 34-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի իրացրած 11 մետրանոցին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում։

Բենզեման հարվածը կատարել էր Պանենկայի ոճով՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի համար չափազանց սառնասիրտ եւ ռիսկային որոշում:


Այդ գոլի շնորհիվ «Ռեալը» հաշիվը դարձրեց 3։4։

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 4-ին։