Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 30-ամյակի առիթով շարունակում է քվեարկությամբ ձևավորել հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականը։

Արդեն ավարտվել է Հայաստանի՝ վերջին 30 տարիների լավագույն կենտրոնական պաշտպանների քվեարկությունը, որի արդյունքները կհրապարակվեն բոլոր դիրքերում լավագույններին որոշելուց հետո:


Ապրիլի 27-ից քվեարկությամբ որոշվելու են վերջին 30 տարիների լավագույն ձախ պաշտպանը։

Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, լրացնել անուն-ազգանուն և իրականում գոյություն ունեցող էլ.հասցե, ընտրել նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը։

Քվեարկության վերջնաժամկետն է մայիսի 1-ը՝ 18:00։