«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազատության հրապարակից իրազեկման ակցիա մեկնարկած մեր թիմակիցները, Արշակունյաց պողոտայում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս, հատուկ նշանակության ուժերի բիրտ ուժի կիրառմամբ, բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ:
Բերման է ենթարկվել շուրջ 20 իրազեկման ակցիայի մասնակից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղերքին տարել են ոստիկանության Մալաթիայի և Շենգավիթի բաժանմունքներ: Տղերքը ավելի պինդ են; քան առաջ: Հետ քայլ չի՛ լինելու»: