Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը խոստացել է գնել Coca-Cola-ն Twitter-ը գնելուց հետո՝ «որպեսզի հետ բերի կոկաինը խմիչքի բաղադրության մեջ»: Այս մասին նա գրել է իր Twitter-ում։

«Հաջորդը ես գնում եմ Coca-Cola-ն՝ դրա մեջ կոկաինը վերադարձնելու համար», - կատակով սպառնացել է Մասկը:


Ապրիլի 25-ին հայտնի դարձավ, որ գործարարը 44 մլրդ դոլարով գնել է Twitter-ը։ Մասկը նշել է, որ Twitter-ը մեծ ներուժ ունի։ Նա մտադիր է սոցցանցն «ավելի լավը դարձնել, քան այն երբեւէ եղել է»։

Գործարարն ակտիվը գնելու նպատակն անվանել է ոչ թե կոմերցիոն շահերը, այլ հասարակական հարթակ ստեղծելու ցանկությունը, որը առավելագույն վստահություն է վայելում ամբողջ աշխարհում հասարակության մեջ եւ խոսքի իրավունք է տալիս յուրաքանչյուրին։