Իրեն անհրաժեշտ որոշ ընդմիջումից հետո Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայում Բորուսիայի վերջին խաղում խփել է իր առաջին գոլերը և դարձել իր նոր ակումբի համար դուբլի հեղինակ: Հայ ֆուտբոլիստը հստակ պատկերացում ունի ֆուտբոլի մասին: Բորուսիայի ամենաթանկ ձեռք բերումը ֆուտբոլը համեմատել է շախմատի հետ: Բացի դա 24 ամյա ֆուտբոլիստը նաև խոստովանել է, որ վաղուց հետևել է Բորուսիայի խաղին:
«Ես խաղում եմ ֆուտբոլ շախմատի նման: Պետք է շատ մտածել և կանխատեսել դեպքերը: Եվ քայլ անելուց առաջ, պետք է մտածել ինչ կանի մրցակիցը: Եթե դու սխալ ես գործում, ապա քո մրցակիցը պատժում է քեզ և դու պարտվում ես մարտը»,- այս մասին նշել է Մխիթարյանը Sport Bild պարբերականին:
«Ամենավտանգավոր գոտին մեջտեղն է, այնտեղից կամ հարձակվում են կամ պաշտպանվում: Ֆուտբոլը նման է շախմատի»,- ասել է 24 ամյա ֆուտբոլիստը, ով այսպիսով կիսել է Ֆելիկս Մագատի մտածելակերպը: «Ես կարող եմ բոլորին խորհուրդ տալ ներշնչվել շախմատից և այնուհետև այն տեղափոխել ֆուտբոլ»,- նշել էր գերմանացի փորձագետը դեռևս 2008 թվականին:
Մխիթարյանը, ով այս ամառվա ընթացքում Բորուսիայի համար ռեկորդային 27.5 մլն եվրոյով տեղափոխվել էր Դոնեցկի Շախտյորից, ընդգծել է, որ նա պատկերացումներ է ունեցել դորտմունդյան ակումբի մասին և ավելի վաղ :
«Ես գիտեի խաղացողներին, մարզիչին, ստադիոնը, վերջապես մենք Շախտյորի հետ խաղացել ենք Բորուսիայի դեմ: Սակայն ես հետևել եմ այս ակումբին նաև այն ժամանակ, երբ այնտեղ խաղում էին Ռոսիցկին, Կոլլերը և Ամորոզոն: Բորուսիան իսկապես ինձ միշտ էլ հետաքրքրել է: Գոյություն ունի անգամ նկար թիմի մարզաշապիկով»,- այս մասին նշել է Հայաստանի եռակի լավագույն խաղացողը, ով Այնտրախտի դարպասին իր դուբլով վերջնակապես ընդգրկվել է Բորուսիայում և Բունդեսլիգայում: Ընդ որում նա իր հավաքականի հետ այս ուրբաթ խաղալու է Չեխիայի հավաքականի դեմ հյուրընկալելիս 2014 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում: