Մաքսային միություն մուտք գործելու որոշման մեջ ընկած է Հայաստանի ազգային անվտանգության խնդիրը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, նման տեսակետ արտահայտեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Նրա խոսքերով, մենք մտածում ենք, որ ռուսները կամ եվրոպացիները պետք է մեր շահերը պաշտպանեն: «Նման բան չկա, ամեն մարդ պետք է իր շահերը պաշտպանի: Ամեն մի խոշոր խաղացող իր համար է խաղում: Մենք ուրիշ կերպ ենք խնդիրներին նայում», - նշեց նա:
Ըստ նրա, Եվրոպան սխալ է գործում, որ մեզ ինչ-որ բաներ է պարտադրում կամ բանակցություններ պահանջում:
«Եվրոպան մեզ հետ խոսում է սպառնալիքի լեզվով: Չպետք է թողնենք, որ մեզ կռվախնձոր դարձնեն», - եզրափակեց քաղաքագետը: