Սեպտեմբերի 5-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ քննարկեց Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի, ինչպես նաեւ Մաքսային միության շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար ԱԳՆ պատասխանատուներին հանձնաժողով հրավիրելու հարցը:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշեց խորհրդարան հրավիրել ԱԳՆ պաշտոնյաներին՝ պատգամավորներին այդ երկու գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար: Այս մասին տեղեկացնում է  Ազգային Ժողովի պաշտոնական կայքը: