Այսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային ուղիղ չվերթով մեկնեց Չեխիայի մայրաքաղաք Պրահա, որտեղ վաղը` սեպտեմբերի 6-ին տեղի կունենա Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումը Չեխիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ:

Ինչպես Պրահայից ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը, Հայաստանի ազգային հավաքականի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Մարիոտ Կորտյարդ Ֆլորա» հյուրանոցում: Այսօր երեկոյան` Երևանի ժամանակով ժամը 20:30-ին, Հայաստանի ազգային ընտրանին նախախաղային մարզում կանցկացնի Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում: Հենց այստեղ էլ սեպտեմբերի 6-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, տեղի կունենա Չեխիա-Հայաստան ընտրական հանդիպումը:

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա