Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» փոխարեն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում հանդես կգա Շոտլանդիայի չեմպիոնը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

ՈւԵՖԱ-ն հեռացրել է Ռուսաստանի ակումբներին եւ հավաքականներին եվրագավաթային մրցաշարերից եւ Ազգերի լիգայից հաջորդ մրցաշրջանում։ Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։


Շոտլանդիայի առաջնության ավարտից 3 տուր առաջ 86 միավորով առաջին տեղում է «Սելթիկը», «Գլազգո Ռեյնջերսն» ունի 80 միավոր։ Չեմպիոնական մրցավավազքում մնացել են այս ակումբները։ Երկրորդ տեղ գրաված թիմը հանդես կգա Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։