Հռոմի պապը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ կարգավորելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

«Ուկրաինայում պատերազմի առաջին օրը ես զանգեցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չզանգեցի։ Ես նրա հետ խոսեցի դեկտեմբերին՝ իմ ծննդյան օրը, սակայն այս անգամ չզանգեցի։ Ես ցանկանում էի հստակ ուղերձ հղել աշխարհին, եւ դրա համար գնացի ռուս դեսպանի մոտ։ Ես խնդրեցի նրանց բացատրել։ Ես դեսպանին ասացի․ «Խնդրում եմ, կանգ առեք»»,-ասել է պոնտիֆիկոսը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։


«Ապա քսան օր անց ես խնդրեցի Վատիկանի պետքարտուղար կարդինալ Փարոլինին Պուտինին փոխանցել հաղորդագրություն այն մասին, որ ես պատրաստ եմ Մոսկվա մեկնել։ Իհարկե, անհրաժեշտ էր, որ ՌԴ նախագահը մի քանի պատուհան տրամադրեր։ Մենք դեռ պատասխան չենք ստացել»,-ասել է Հռոմի պապը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը համեմատելով 90-ականների սկզբին Ռուանդայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի հետ։

«Ես դեռ չեմ մեկնի Կիեւ»,-հավելել է նա։

«Ես զգում եմ, որ դրա կարիքը չկա։ Նախ ես պետք է մեկնեմ Մոսկվա եւ հանդիպեմ Պուտինի հետ։ Ես քահանա եմ, ի՞նչ կարող եմ անել։ Ես անում եմ այն, ինչ կարող եմ։ Եթե Պուտինը բացեր դուռը․․․»,-ասել է Հռոմի պապը։