«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախկին նախարար, ներկայիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գործունեությունը հայտնվել է Հաշվեքննիչ պալատի մանրադիտակի տակ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատը հաշվեքննություն է իրականացրել Առողջապահության նախարարությունում, եւ ուսումնասիրվել է նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը: Մասնավորապես, ուսումնասիրեվել է 2020թ. հունվարի 1-ից մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը, երբ առողջապահական ոլորտը ղեկավարում էր Արսեն Թորոսյանը:
Ի դեպ, Հաշվեքննիչ պալատը հայտնաբերել է մի շարք խախտումներ: Ըստ ՀՊ-ի՝ COVID-19-ի կանխարգելման, վերահսկման եւ բուժման աշխատանքների պլանավորման գործընթացը, ինչպես նաեւ ֆինանսավորման մեխանիզմները նպատակային արդյունավետ չեն եղել, օրինակ՝ թվով 2371 դեպքում թեստի արդյունքները համակարգ մուտքագրվել են մի քանի րոպեից մինչեւ մի քանի օր ավելի շուտ, քան թեստի հանձնման ժամկետն է եղել։
Դեպքով ֆինանսավորվող ԲԿ-ներում արձանագրվել է մեկ պացիենտի մեկ համակարգչային տոմոգրաֆիայի դիմաց բազմակի վճարման դեպք։ Տարբերություններ են արձանագրվել նաեւ մեկ պացիենտի համար կատարված մասնագիտական անձնակազմի վարձատրության եւ դեղորայքային ու բժշկական նշանակության ապրանքների ծախսերի միջեւ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում