Երգչուհի Սիրուշոն Երևանի Ֆրանսիայի հրապարակում երկրպագուների և ընդդիմադիր ակտիվիստների հետ հայրենասիրական երգեր է երգել։ «Երկու ժամ առաջ որոշեցի այսպիսի խենթ բան անել, նման բան նախկինում չէի արել։ Որոշեցի երգել այնպիսի երգեր, որոնք մեզ հիշեցնում են, թե մեր երկիրը որքան կարևոր է մեզ համար, ցույց տալ, թե որքան ուժեղ ենք։ Ես հատուկ որոշեցի բեմից ելույթ չունենալ, որպեսզի ավելի մտերիմ լինենք և միասին երգենք մեր սիրելի հայրենասիրական երգերը»,- ասաց Սիրուշոն։
Մանրամասն՝ տեսանյութում