Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի առաջին դեմքի ավտոշարասյունն ուղեկցող ոստիկանական մեքենան մահացու վրաերթի ենթարկեց 29-ամյա հղի կնոջը ու անգամ կանգ չառավ: Ի՞նչ եղավ Պարոնյան-Լեո խաչմերուկում:
Հղի կնոջը վրաերթի ենթարկած մայորը ստորագրություն է թողել, որ երկրից չի հեռանա, ու ազատության մեջ է: Նրա կոլեգաները դեպքից հետո էլ ոտքը չեն հանում գազի ոտնակից, հարցեր տվող վարորդներին էլ ցույց են տալիս վթարի տեսագրությունը ու ասում՝ տե՛ս, կինն ինքն է մեղավոր, որովհետև հետ է քայլել:
Նյութի աղբյուր՝ https://ipress.am