BBC հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին և նշել, որ ակնկալում են, որ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը կհաղթի նախագահական ընտրություններում:

Ըստ հարցումների` Սերժ Սարգսյանը կստանա ձայների մոտ 60 տոկոսը: Նրա հիմնական մրցակիցն է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռաֆֆի Հովհաննիսյանը:

Մեկ այլ թեկնածուի վրա անցած ամիս կրակել էին: Այս շաբաթ նա կրկին հիվանդանոց է տեղափոխվել` առողջության վատթարացման պատճառով:

Նախագահական ընտրությունների հաջորդ թեկնածուն` Անդրիաս Ղուկասյանը, քարոզարշավի սկզբից հացադուլ էր հայտարարել` փորձելով համոզել իշխանությանը չեղյալ հայտարարել պարոն Սարգսյանի թեկնածությունը: Այդպիսով, նա նաև ջանում էր ճնշում գործադրել միջազգային դիտորդների վրա ընտրությունները բոյկոտելու նպատակով:

ՀՀ նախագահական ընտրությունների հինգերորդ թեկնածուն` Արման Մելիքյանը, հայտնել է, որ նա չի մասնակցելու երկուշաբթի օրը կայանալիք քվեարկությանը, քանի որ կարծում է` այդ հարցումները կեղծված են նախագահի օգտին:

Նախագահի աջակիցները հայտնել են, որ երկուշաբթի օրը քվեարկությունը անցկացվելու է առանց ճնշումների: Դրանով իսկ ցույց կտան, որ նախկին սովետական հանրապետությունը ներկայումս քաղաքականորեն կայուն է: Մայիսին խորհրդարանական ընտրությունները, որի ժամանակ հաղթեց պարոն Սարգսյանի կուսակցությունը, ոչ մի պատահար չգրանցվեց: