Քաղաքացիները հորդառատ անձրեւի տակ բեռնատարներով փակել են Սեւան-Երեւան մայրուղին եւ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք վանկարկում են՝ «առանց Նիկոլ Հայաստան»:

Այստեղ մեծ թվով ոստիկաններ են հավաքված, որոնք սակայն որեւէ գործողություն չէին իրականացնում:


Ինչ-որ պահի լարվածություն առաջացավ կցիայի մասնակիցների եւ մի քանի վարորդների միջեւ, որոնք պահանջում էին բացել ճանապարհը, սակայն ոստիկանները հանդարտեցրին իրավիճակը:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:

Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն եւ ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ եւ ցույցեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։