Գեղարքունիքի մարզում, մայիսի 5-ին, խոշոր ավտովթար տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Հակոբ Զաքարյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 65.5 կմ հատվածում, դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատեշներին, գազատար խողովակին և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Հ. Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։