Ամերիկայի Միչիգան նահանգի Բեթլ Քրիք քաղաքի իրավապահ մարմինները խոչընդոտել են խմբակային սեքսը մասոնական եկեղեցում: Մտնելով վանք ոստիկանները բռնացրել են կանանց և տղամարդկանց խմբակայաին սեքսով զբաղվելիս: Օրգիայի մասնակիցները իրենց խրախճանքները նկարահանել են տեսախցիկով: Այս մասին հաղորդում է Huffingtonpost-ը:
Ոստիկանության տվյալներով եկեղեցում օրգիան ուղեկցվել է թմրամիջոցների և այլ արգելված միջոցների օգտագործումով: Իշխանությունները մի քանի ձերբակալություններ են կատարել, սակայն թե ինչպիսի մեղադրանքներ են հարուցվել խմբակային սեքսի սիրահարներին պարզ չէ: Հայտնի է միայն, որ խմբակայաին սեքսը ուղեկցվել է սեղանների վրա մերկապարով:
Ջանալով իրենց վրայից հանել պատասխանատվությունը եկեղեցու ղեկավարությունը հայտարարել է, որ ձերբակալության նախօրեին մի խումբ երիտասարդներ իրենցից վարձակալել են տարածքը պարի երեկո անցկացնելու համար: Դեռևս հայտնի չէ, թե ինչպիսի թմրամիջոցներ են օգտագործվել եկեղեցու տարածքում: