Քիչ հետո կմեկնարկի ՀՀԿ ԳՄ նիստը:
Այս պահին լարված իրավիճակ է ՀՀԿ շենքի մոտ: Շենքի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ՝ բողոքի ակցիա են իրականացնում:
Սակայն հավաքվածներին թույլ չեն տալիս մոտենալ շենքի մոտ, ոստիկանները փակել են նրանց ճանապարհը:
Քիչ առաջ բերման ենթարկեցին ակտիվիստներից մեկին՝ Վրեժ Զատիկյանին, ով Պարույր Հայրիկյանի քրոջ որդին է:
Վերջինս Երևանի փոխոստիկանապետի հետ վեճի բռնկվեց, որի արդյունքում նրան բերման ենթարկեցին:
Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նրան բերման են ենթարկել հասարակական կարգը խախտելու համար, ոչ թե իր հետ զրուցելու համար:
Այս պահին դեռ շարունակում է լարված իրավիճակը, քաղաքացիներ բղավում են և բացականչում են «Ամոթ միլիցեքին»:
Նշենք, որ ցուցարարներն իրենց բողոքի ակցիան պետք է իրականացնեին ՌԴ դեսպանատան առաջ, սակայն այժմ նրանք հավաքվել են այստեղ՝ ՀՀԿ շենքի մոտ:
Լուսանկարները և տեսանյութը քիչ ավելի ուշ