Lարսում բեռնատարները շարունակում են կիլոմետրերով հերթերում սպասել։

Ինչպես ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց բեռնատարներից մեկի վարորդը՝ արդեն 11 օր է, ինչ ինքը հերթում սպասում է, սակայն վարորդներ կան, որ մեկ ամսից ավել է հերթում են։


Բեռնատարի վարորդը ասում է, որ անարգել և առանց հերթի անցնում են թուրքական և ադրբեջանական բեռնատարները, իսկ հայկական և ռուսական բեռնատարներին՝ առանց հիմնավոր բացատրություն տալու թույլ չեն տալիս անցնել սահմանը։ Երբ վարորդնեը փորձել են ճշտել ոստիկանության աշխատակիցներից, թե ինչն է պատճառը, որ իրենց չեն թողնում անցնել, պատասխանել են՝ «Գնացեք, ձեր Պուտինին հարցրեք» և որևէ այլ պարզաբանում չեն տվել։ Մինչդեռ բեռնատարների մեծամասնությունը թարմ միրգ և բանջարեղեն է արտահանում, իսկ անժամկետ հերթում մնալով՝ ապրանքները փչանում են, տնտեսվարողները վնասներ են կրում


Մեզ ահազանգած բեռնատարի վարորդը նաև տեսանյութ է տրամադրել, որտեղ երևում է կիլոմետրերով ձգվող հերթը։ Ընդ որում, ինչպես ասում է վարորդը, տեսանյութում երևում են կուտակված մեքենաների միայն 30 %-ը։

Այդուհանդերձ, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: