Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Համլետ Սարգսյան 4-րդ նրբանցքի տներից մեկում բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին, հայտնում է shamshyan.com-ը։
Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են 2 դի:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են, մորը հայտնաբերել են միջանցքում, իսկ որդուն՝ ննջասենյակում: