Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարներ Օլաֆ Շոլցը և Էմանուել Մակրոնը մայիսի 9-ին Ռուսաստանի ղեկավարի ելույթում տեսել են ուկրաինական հակամարտության էսկալացիայի նշանների բացակայությունը։ Իսկապես, Պուտինը չհայտարարեց համընդհանուր մոբիլիզացիա, օդ չբարձրացրեց «ահեղ դատաստանի օրվա ինքնաթիռը», չեղարկեց մայիսի 9-ի շքերթի օդային մասը և ավելի շատ արդարացավ, քան խոսեց ապագա ծրագրերի մասին։
ԱՄՆ նախագահ Բայդենի խոսքով՝ Պուտինը պատերազմից ելք չունի։ Բայդենը մտահոգված է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում ստեղծված իրավիճակից դուրս գալու ծրագիր չունի։ Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ «փորձում է պարզել, թե ինչ անել դրա հետ»։
Իր հերթին, Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ եթե սկզբում Ուկրաինան կբավարարվեր փետրվարի 24-ի դրությամբ դիրքերին Ռուսաստանի վերադարձով, ապա այժմ Ուկրաինան կձգտի իր տարածքների ամբողջական ազատագրմանը ռուսական զորքերից։
Պուտինի երեկվա ելույթը, նրա վհատված տեսքը, կրեմլամետ Lenta-ի դեմարշը, որը հակապատերազմական վերնագրերով հոդվածներ էր հրապարակում, և այսօր միանգամից հինգ ռուս նահանգապետերի հրաժարականը խոսում են այն մասին, որ Ռուսաստանի հետ ինչ-որ բան է կատարվում։ Բայդենը ճիշտ է. Պուտինն իսկապես ելք չունի պատերազմից։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/05/10/716402/