Եվրասիակաև միությանը Հայաստանի անդամակցելը հատ­կապես խոր հետք է թողել Ազգային անվտանգության ծառայու­թյան պետ Գորիկ Հակոբյանի հոգեվիճակի վրա: Նա երեկ կա­ռավարություն էր եկել որպես ռուսական ԿԳԲ-ի ղեկավար և ան­հանդուրժող էր իր անձի հանդեպ ոչ պաշտամունքային վերա­բերմունքի նկատմամբ:

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ կառավարության առջև մշտապես բողո­քի ցույց անող որդեկորույս մայրերի վանկարկումներին ի պա­տասխան նա արձագանքել է.

«Այ ոչխար, խի՞ ես գոռում»: Այո, Գորիկ Հակոբյանն այլևս նախկինը չէ: Այսօր նա ընդամենը «ոչ­խար» է անվանում բողոքող քաղաքացուն, վաղը՝ նոր ՍԱՀՄ-ի ԿԳԲ-ի պադվալներում ծեծելով կսատկացնի: