Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը ելույթ է ունենալու «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչի առաջին կեսում: Այս մասին պարզ է դարձել մրցույթի առաջին կիսաեզրափակչի ավարտից հետո` եզրափակիչ անցած տասը երկրների ներկայացուցիչների մամուլի ասուլիսի ժամանակ իրականացված վիճակահանության արդյունքում:
Ռոզան, որն իր Snap երգով հաղթահարել է կիսաեզրափակիչ փուլը, պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին: Հայաստանի ներկայացուցչից հետաքրքրվել են` ի՞նչ է զգում գիտակցելով, որ իր շնորհիվ Հայաստանը, վերջապես, կրկին ստացավ եզրափակչի ուղեգիր (վերջին տարիներին հայ մասնակիցներին չէր հաջողվում հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը).
«Ես չափազանց հայրենասեր մարդ եմ, եւ հպարտ եմ, որ իմ` եզրափակիչ անցնելով ուրախացրել եմ իմ հայրենակիցներին: Վերջին երկու տարում մենք շատ փորձությունների միջով ենք անցել, եւ ես ավելի, քան ուրախ եմ, որ կարողացա իմ ժողովրդի դեմքին ժպիտ առաջացնել»,-նշել է երգչուհին` հավելելով, որ իր հաջողությունն առավել, քան կարեւոր նշանակություն ունի իր ընտանիքի համար,-«Նախորդ տարիների ընթացքում հարազատ մարդկանց կորուստ էլ եմ ունեցել, եւ իմ ընտանիքը եւս սարսափելի ժամանակներ է ապրում... Ինձ համար շատ կարեւոր է, որ այսօր կարողացա ընտանիքիս էլ ժպիտ պարգեւել»:
Առավել ուշադիր լրագրողները նկատել էին, որ երգչուհու ելույթի ժամանակ տեխնիկական փոքրիկ խնդիր է եղել, եւ Ռոզան երկրորդ փորձից է կարողացել պոկել թղթե օղակը, ինչը, սակայն, չի խանգարել նրա` փայլուն ելույթին: Երգչուհուն հարցրել են` չի՞ հուզվել, արդյոք, այդ պահին.
9644ba22-1d25-45ed-8c1c-e7b2c0bcae11.jpg (105 KB)
«Իհարկե, շատ անսպասելի պահ էր, քանի որ փորձերին ամեն բան նորմալ էր, բայց կարծում եմ` բեմի մարդը պետք է պատրաստ լինի ամեն ինչի: Հուսով եմ` ինձ մոտ ստացվեց հնարավորինս պրոֆեսիոնալ դուրս գալ իրավիճակից»,-ժպիտով պատասխանել է նա:
Ինչ վերաբերում է «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչին, այն տեղի է ունենալու մայիսի 14-ին, իսկ մինչ այդ` մայիսի 12-ին, անցկացվելու է մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի արդյունքում էլ կվորոշվի եզրափակչի մյուս տասնյակը:



 
										
										 
										
										 
										
										 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					