«Հնարավո՞ր է, որ Մաքսային միությանը անդամակցելուց հետո Ռուսաստանը նվազեցնի Հայաստանին մատակարարվող գազի գինը։ Այսպիսի հարց երեկ, ուղղեցին լրագրողները ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին։
«Ոչ»,– միանշանակ պատասխանեց նախարարը։ Սա կարևոր Է այնքանով, որ վերջին օրերին թե՛ ռուսական մամուլում, և թե հայաստանյան որոշակի շերտերում ակնարկներ են հնչում, թե Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Ռուսաստանը կիջեցնի գազի գինը»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Գազի գինը չի իջնելու
