Այս մասին հայտնում է CNN-ը Ներկայացուցիչների պալատում ամերիկյան զենքի մատակարարման վերաբերյալ լսումներից։

«Բացի արագությունից, տվյալ թիրախի վրա դրա ազդեցության առումով մենք իսկապես նշանակալի կամ առավել եւս խաղը փոխող ազդեցություններ չենք տեսնում», ասել է ԱՄՆ շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին:


Միլլին հավելել է, որ Ռուսաստանը օգտագործել է 10-12 հիպերձայնային հրթիռ, ինչը պատմության մեջ առաջին անգամն է։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերլուծել է յուրաքանչյուր հիպերձայնային հարված, սակայն գեներալը պատրաստ է այդ մասին խոսել միայն մամուլի համար փակ ռեժիմով։