Մայիսի 12-ին՝ ժամը 02։02-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի սկզբնամասում «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1966թ.) բախվել է ավտոտեխսպասարկման կայանի պատին․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում․ ուղևոր Ֆ․ Պ-ն (ծնված 1966թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել վարորդին․ շտապօգնության աշխատակիցը գրանցել է վերջինիս մահը: