«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 13-ին Ֆրանսիայի հրապարակից իր հերթական երթն է սկսել:

Նշենք, որ առավոտից շարժումը ավտոերթեր է իրականացրել Երեւանի տարբեր հատվածներից: Բացի այդ, առավոտյան «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամները երևանյան բուհերում իրազեկման ակցիա են իրականացրել։


Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքի ավարտին Իշխան Սաղաթելյանն ասաց․«Հիասթափվել, հոգնել, հետ քայլ չկա։ Վաղը կրկին կշարունակվեն անհնազանդության ակցիաները, 16։00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում՝ հերթական կարևոր գործն անելու»։