«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը՝ Տաթևիկ Կարապետյանին 2022 թվականի մայիսի 13-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Տաթևիկ Կարապետյանն Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է: