Ինչպես երեկ  արդեն հայտնել էինք, կայացավ ՀՀԿ ԳՄ նիստը, որից առաջ բողոքի ցույց էին անցկացնում մի խումբ երիտասարդներ, ովքեր դեմ էին Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշմանը:

Ակցիայի ժամանակ ոստիկանները փակել էին դեպի շենք տանող ճանապարհները, որի պատճառով բազմիցս ընդհանրումներ եղան ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի և Վրեժ Զատիկյանի ընհանրումից հետո վերջինիս ոստիկանները բերման ենթարկեցին: Սակայն Օսիպյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վրեժին բերման են ենթարկել ոչ թե իր հետ վիճելու, այլ` ոստիկանների օրինական պահանջները չկատարելու համար:

Մանրամասները` YerevanNews.am-ի տեսանյութում: